կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-24 18:42
Հասարակություն

Դատարանից փախուստի դիմած մեղադրյալն ինքնակամ ներկայացել է եւ կալանավորվել. ՔԿ

Դատարանից փախուստի դիմած մեղադրյալն ինքնակամ ներկայացել է եւ կալանավորվել. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ 2020թ. օգոստոսի 13-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, Դիլիջան քաղաքի 37-ամյա բնակիչը, իր նախկին ընկերուհուն՝ Հրազդան քաղաքի 43-ամյա բնակչուհուն, առեւանգելու շուրջ նախնական համաձայնության գալով դեռեւս ինքնությունը չպարզված անձի հետ, վերջինիս վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով գնացել են նախկին ընկերուհու աշխատավայր: 37-ամյա տղամարդը պահանջել է, որ 43-ամյա կինը շարունակի շփվել իր հետ որպես ընկերուհի, սակայն վերջինս հրաժարվել է: 37-ամյա տղամարդը նախ վիճաբանել է նրա հետ, այնուհետեւ՝ առեւանգելու դիտավորությամբ նրա կամքին հակառակ ու նրա առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ երկու ձեռքերը բռնել է, հաղթահարելով նրա դիմադրությունը՝ քարշ տալով նստեցրել է նշված ավտոմեքենայի հետեւի նստատեղին, իսկ նրա պահանջով ավտոմեքենայի վարորդը վարել է մեքենան դեպի Սեւանա լճի ափ` այդ կերպ 43-ամյա կնոջը հեռացնելով իր բնական միկրոսոցիալական միջավայրից, իսկ գործադրած բռնության արդյունքում վերջինիս առողջությանը պատճառվել է թեթեւ վնաս, սակայն ժամը 20:00–ի սահմաններում նրան հաջողվել է համոզել նախկին ընկերոջը եւ վերադառնալ տուն։

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Հրազդանի բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի (մարդուն առեւանգելը) 2-րդ մասի 1-ին կետով, որով նախաքննությունը կատարվում է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 37-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամաբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:

.2020թ. օգոստոսի 20-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է միջնորդությունը եւ մինչ ոստիկանության աշխատակիցների ժամանումը կալանավորը, կարգադրիչի եւ պաշտպանի ներկայությամբ, դատարանի դահլիճի բաց պատուհանից ցած նետվելու միջոցով դիմել է փախուստի:

Նույն օրը վերջինս ինքնակամ ներկայացել է ՀՀ ոստիկանության Դիլիջանի բաժին, որտեղից տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկ:

Նախաքննությունը շարունակվում է: