կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-23 14:54
Հասարակություն

Մշտադիտարկումներ Արագածոտնի մարզում. ԲԸՏՄ

Մշտադիտարկումներ Արագածոտնի մարզում. ԲԸՏՄ

Համավարակի տարածումը կանխարգելելու նպատակով ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մասնագետները ՀՀ ոստիկանության աշխատակակիցների հետ համատեղ երկրորդ օրն անընդմեջ խստացված ստուգայցեր են կատարել  ՀՀ Արագածոտնի մարզում:

Օգոստոսի 23-ին  պատմության և մշակույթի հուշարձանների տարածքներում, զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող վայրերում վերահսկվել են անկանոն հերթերը, մարդկային կուտակումները, սոցիալական հեռավորություն պահպանելու, դիմակ կրելու պարտադիր պահանջի կատարումը։

Տեսչական մարնի մասնագետների կողմից խմբերով շրջող, կուտակումներ առաջացնող այցելուներին տրվել են ցուցումներ, կատարվել անհատական իրազեկման աշխատանքներ, տրամադրվել գործարանային արտադրության բժշկական դիմակներ։

Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում իրականացվող լայնածավալ մշտադիտարկումները շարունակվում են: