Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Սնանկության ոլորտում կատարված օրենսդրական բարեփոխումների շրջանակում՝ որպես սնանկության գործով կառավարիչ որակավորվել ցանկացող անձանց ներկայացվող պահանջների շարքում, ավելացվել է նաև Արդարադատության նախարարի սահմանած կարգով համապատասխան ուսուցում անցած լինելու պահանջը: Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգմանը մասնակցելու համար հայտարարում է հավակնորդների ուսուցման դասընթացի ընդունելություն, որի ավարտին դասընթացի մասնակիցներին կշնորհվի վկայագիր՝ հնարավորություն տալով մասնակցելու սնանկության գործով կառավարիչների որակավորման ստուգմանը:
«Դասընթացներին մասնակցելու համար հավակնորդը կազմակերպություն է ներկայացնում՝
1) դիմում, որը լրացվում է Կազմակերպությունում.
2) անձը հաստատող փաստաթղթի պատճենը (անձը հաստատող փաստաթղթի բնօրինակը պետք է լինի դիմողի մոտ՝ փաստաթղթերը հանձնելու պահին).
3) կենսագրական տվյալները:
Հավակնորդները վերոնշյալ փաստաթղթերը կարող են ներկայացնել 2020 թվականի օգոստոսի 20-ից մինչև սույն թվականի սեպտեմբերի 2-ը ներառյալ՝ յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն (ընդմիջում՝ 13:00-ից մինչև 14:00-ն), Կազմակերպության վարչական շենք՝ ք. Երևան, Մ. Խորենացու 162ա հասցեով:
Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման նպատակով իրականացվող միջոցառումներով պայմանավորված՝ դասնթացներն իրականացվելու են հեռավար ուսուցման ձևով (ուսուցման կարգին համապատասխան):
Ուսուցման տևողությունը 100 ակադեմիական ժամ է (տե՛ս ուսուցման ծրագիրը), իսկ ուսուցման արժեքը կազմում է 144300 (մեկ հարյուր քառասունչորս հազար երեք հարյուր) ՀՀ դրամ:
Ուսուցմանը մասնակցելու հավակնորդի դիմումը մերժվում է, եթե՝
1) հավակնորդի ներկայացրած փաստաթղթերում առկա են ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություններ.
2) Հավակնորդը մինչև սույն թվականի սեպտեմբերի 2-ը ներառյալ չի ներկայացրել ուսուցմանը մասնակցելու համար պահանջվող բոլոր փաստաթղթերը:
Հավակնորդների ցուցակը կազմելուց հետո՝ կազմակերպությունը հավակնորդներին լրացուցիչ կտեղեկացնի այն մասին, որ՝
Ուշադրություն՝ դիմումները ներկայացնելու վերջնաժամկետն է՝ 2020 թվականի սեպտեմբերի 2-ը ներառյալ:
Հարցերի դեպքում հավակնորդները կարող են զանգահարել կազմակերպություն, հետևյալ հեռախոսահամարներով՝ 010-574406, 010-574453 և 010-557660»,- ասվում է հայտարարության մեջ: