|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է համակարգը երիտասարդ կադրերով համալրելու գործընթացը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնում մեկնարկել է ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն ընդունվելու համար նախնական հարցազրույցի փուլն անցած ավելի քան 70 մասնակիցների համար նախատեսված մեկամսյա նախապատրաստական դասընթացը:
«Դասընթացի ընթացքում մասնակիցները ձեռք կբերեն Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում աշխատելու համար անհրաժեշտ տեսական և գործնական գիտելիքներ: Մասնավորապես, նրանք կծանոթանան հարկային հանցագործությունների, տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցատեսակների, նյութերի նախապատրաստման, քրեական գործի հարուցման, հարկային հսկողության իրականացման առանձնահատկություններին, ինչպես նաև հարկային իրավախախտումների և օպերատիվ-հետախուզական գործունեության տեսակներին և ոլորտին առնչվող այլ հասկացություններին:
Դասընթացի ավարտին կանցկացվի թեստավորում և այն հաջողությամբ հաղթահարած մասնակիցները հնարավորություն կստանան պայմանագրային հիմունքներով աշխատանքի անցնելու ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության տարբեր ստորաբաժանումներում»,- ասված է հաղորդագրության մեջ: