Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մարտի 31-ից վերապրոֆիլավորված և որպես ինֆեկցիոն կենտրոն գործող Արտաշատի բժշկական կենտրոնը վերադառնում է իր բնականոն աշխատանքին: Այս մասին հայտնում են ԲԿ-ի ֆեյսբուքյան էջում:
Օգոստոսի 18-ին կենտրոն այցելեց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը: Մարզպետարանի առողջապահության և սոցապահովության վարչության պետ Սուսաննա Կտրակյանի, կենտրոնի տնօրեն Հայկ Համբարձումյանի, փոխտնօրենների և բաժանմունքների վարիչների մասնակցությամբ անցկացված հանդիպման ընթացքում մարզպետը շնորհակալություն հայտնեց ԲԿ-ի ողջ անձնակազմին, տնօրեն Հայկ Համբարձումյանի գլխավորությամբ՝ մասնագիտական բարձր պատրաստվածության, բարեխիղճ ու նվիրված աշխատանքի համար:
«Համավարակի դեմ տարվող լարված ու անձնազոհ պայքարում, դուք ձեր ակտիվ դերակատարությունը ունեցաք այս ամիսների ընթացքում՝ պատվով հաղթահարելով ձեր առջև դրված խնդիրը: Ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել ձեզ՝ անձնազոհ ու հերոսական աշխատանքի համար»,- նշել է Սարգսյանը:
Մասնագիտական թիմին նվիրված ու եռանդուն աշխատանքի համար իր շնորհակալությունը հայտնեց կենտրոնի տնօրենը՝ ընդգծելով մարզպետ Գ. Սարգսյանի և պատկան մարմինների մշտական ուշադրությունն ու հոգածությունը՝ մեր աշխատանքի հանդեպ:
«Մեր ծանր ու դժվարին աշխատանքի ընթացքում մենք մշտապես զգում ենք Ձեր աջակցությունը, ինչը մեծապես օգնում է մեր աշխատանքին: Պատրաստ ենք այսուհետ ևս պատվով կատարելու մեր առաքելությունը՝ հավատարիմ մնալով բժշկի վեհ առաքելությանը»,- ասել է Համբարձումյանը:
Այնուհետև ծավալված անկեղծ զրույցի ընթացքում ներկաները բարձրաձայնել են իրենց հուզող խնդիրները, ինչպես նաև շնորհակալություն հայտնեցին պարոն Սարգսյանին և բոլոր աջակիցներին՝ մշտական հոգատարության համար: