կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-16 15:27
Քաղաքական

Պուտինն ու Լուկաշենկոն կրկին հեռախոսազրույց են ունեցել․ ՌԴ-ն հաստատել է աջակցելու պատրաստակամությունը

Պուտինն ու Լուկաշենկոն կրկին հեռախոսազրույց են ունեցել․ ՌԴ-ն հաստատել է աջակցելու պատրաստակամությունը

Այսօր կայացել է Բելառուսի եւ Ռուսաստանի նախագահների հեռախոսազրույցը, ԲԵԼՏԱ-ին հայտնել են Բելառուսի առաջնորդի մամուլի ծառայությունից։

«Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Վլադիմիր Պուտինը քննարկել են իրավիճակը Բելառուսում։ Ռուսաստանի նախագահը մեր երկրում իրադրության իր տեսլականն է հայտնել։

Երկրի ղեկավարներն անցկացրել են հիմնարար խորհրդակցություններ բոլոր հարցերով։ Երկրների առաջնորդները եւս մեկ անգամ հաստատել են պայմանավորվածությունը, որ արտաքին սպառնալիքների մասով իրավիճակի վատթարացման դեպքում կողմերը կարձագանքեն՝ Կոլեկտիվ անվտանգության մասին պայմանագրի դրույթների համաձայն»,-ասված է հաղորդագրության մեջ։

Իր հերթին ՏԱՍՍ-ը, հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը, հաղորդում է, որ ՌԴ-ն հաստատել է խնդիրների լուծման հարցում Բելառուսին աջակցելու պատրաստակամությունը ՀԱՊԿ-ի հիման վրա։