|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, համատեղությամբ նաև ԱՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանն օգոստոսի 10-ին այցելել է անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն: Այս մասին հայտնում են Արցախի ՊԲ մամուլի ծառայությունից:
Միության նախագահ Վերա Գրիգորյանի ուղեկցությամբ` բանակի հրամանատարը շրջել է անհայտ ճակատագրի արժանացած ազատամարտիկների կյանքի և գործունեության կարևորագույն դրվագները ամբողջացնող թանգարանում, հուշանվերներ հանձնել միությանն ու քննարկել այն բոլոր հարցերի համախումբը, որը հուզում է անհայտ կորած ազատամարտիկների հարազատներին:
Բանակի հրամանատարը խոստացել է նոր թափ ու որակ հաղորդել հանձնաժողովի գործունեությանն ու ուշադրության կենտրոնում պահել բարձրացված բոլոր խնդիրները:
Միության նախագահ Վերա Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Ջալալ Հարությունյանին արդյունավետ համագործակցության համար և, ի նշան երախտագիտության, հանձնել «Հայրենիք և հավատ» մեդալ: