|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Հոկտեմբերի 17-ին ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն այցելել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն՝ մասնակցելու միության ստեղծման 17-ամյակին նվիրված միջոցառմանը:
Բանակի հրամանատարը, ներկաների ուղեկցությամբ, շրջայց է կատարել թանգարանում, հետաքրքրվել միության կողմից իրականացվող գործունեությամբ և վստահեցրել, որ բանակը այսուհետ ևս շարունակելու է իր աջակցությունը անհայտ ճակատագրի արժանացած ազատամարտիկների հարազատներին:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն