Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Բելառուսում խոստացել են պատժել բոլոր նրանց, ովքեր պատասխանատու են անկարգությունների համար. այս մասին հայտարարել է Քննչական կոմիտեի ղեկավար Իվան Նոսկևիչը. հայտնում է BelTA-ն:
Իրավապահները զննում են այն վայրերը, որտեղ տեղի են ունեցել չարտոնված փողոցային գործողություններ: Ստուգումների ընթացքում արձանագրվել են աղբարկղեր, նստարաններ, ձողեր, ճարմանդներ, սալահատիկների կտորներ, ապակե շշեր, ինչպես նաև դյուրավառ հեղուկներ որպես հանցագործության զենք։
Նոսկևիչը կարծում է, որ անկարգություններով շահագրգռվածները ամբոխին օգտագործում են որպես իրենց նպատակներին հասնելու գործիք՝ հաշվի առնելով մարդկանց հոգեբանությունը և իրենց ինքնաբուխ վարքը:
«Ես խնդրում եմ ձեզ չտրվել սադրանքներին և հասարակական կարգը խաթարելու կոչերին: Իրավապահ մարմինները կձեռնարկեն բոլոր հնարավոր միջոցները՝ սահմանադրական կարգը պաշտպանելու համար», - նախազգուշացրել է Բելառուսի Քննչական կոմիտեի ղեկավարը: