Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Օրերս Նիկոլ Փաշինյանի որոշմամաբ Սուրեն Վարոսյանն ազատվեց վարչապետի արարողակարգի պատասխանատուի պաշտոնից: Նա այդ պաշտոնում էր 2021 թվականի օգոստոսից, իսկ նույն թվականի սեպտեմբերից էլ համատեղութամբ ստանձնել էր վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետի պարտականությունները:
Ինչպես մնացած պետական կառույցներում, այստեղ ևս 2018-ից ի վեր մի շարք նշանակումներ և պաշտոնանկություններ եղան: Նույն մարդիկ մի քանի անգամ նշանակվեցին, հետո ազատվեցին: Ինչպես մնացած դեպքերում, այս ոլորտում ևս հանրությունը չիմացավ, թե կոնկրետ ինչ թերացումների համար են լինում պաշտոնանկությունները:
Այսպես, ներկայացնենք՝ Նիկոլ Փաշինյանի նշանակումից հետո ովքեր են եղել այս պաշտոններում:
2018-ի հունիսի 11-ին Ալեքսանդր Մխիթարյանը նշանակվել է վարչապետի արարողակարգի պատասխանատու: Ապա շուրջ մեկ տարի անց՝ 2019-ի ապրիլի 2-ի որոշմամբ ազատվել է պաշտոնից:
2019-ի հուլիսի 17-ին Վահե Հակոբյանը նշանակվել է վարչապետի արարողակարգի պատասխանատու, ապա 2021 թվականաի օգոստոսին ազատվել զբաղեցված պաշտոնից:
Մանվել Ավետիսյանը ստանձնում է 2018 -2020թթ Վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետի պաշտոնը: 2020 թվականից այդ պաշոտնը զբաղեցրել է Էդուարդ Հարությունյանը, որն աշխատանքից ազատվել է 2021 թվականի սեպտեմբերին։ Այդ ժամանակից սկսած արարողակարգի բաժնի պետի պարտականությունները կատարում էր բաժնի պատասխանատու Սուրեն Վարոսյանը։
Իսկ 2023 թ. սեպտեմբերի 22-ից Վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետի պաշտոնում նորից նշանակվում է Մանվել Ավետիսյանը: