|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Կառավարության այսօրվա նիստում սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը կառավարությունից նախարարության համար գնման գործընթաց կազմակերպելու թույլվություն խնդրեց:
Սակայն, փոխնախարարի խոսքով, Սերժ Սարգսյանի մրցանակի համար «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» մրցույթի անցկացում, «ՀՀ մարզերում և ԼՂՀ-ում հանրապետական մարզական փառատոնի անցկացում», «Նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի անցկացում» ծրագրերի, ինչպես նաև տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման ծառայությունների մասով հնարավոր չի եղել պահպանել որոշման պահանջը: Քարամյանը նշեց, որ նախարարության կողմից առ այսօր նման իրավիճակ չէր ստեղծվել, և այդ ծրագրերի իրականացումն ունի խիստ կարևոր նշանակություն նախարարության բնականոն գործունեության ապահովման համար:
Այս կապակցությամբ վարչապետն արձագանքեց. «Հարկավոր է բոլոր պատասխանատուներին պատասխանատվության ենթարկել»: