|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Իրաքում գործող ազգային կազմակերպությունների և անհատների նախաձեռնությամբ, ՀԱԵ Իրաքի թեմի առաջնորդ Բարձրաշնորհ Տեր Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանի բարձր հովանու ներքո վերջին շրջանում տեղի է ունեցել դրամահավաք, որի ընթացքում հավաքված շուրջ 90.700 ԱՄՆ դոլարն ամբողջովին փոխանցվել է Երևան՝ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին. այս մասին Yerkir.am-ին փոխանցեց ՀԱԵ Իրաքի թեմի Ազգային կենտրոնական վարչության ատենապետ, ազգային և հասարակական գործիչ Մելքոն Մելքոնյանը՝ հիշեցնելով, որ դրամահավաքի նախօրեին իրաքահայությանն ուղղված իր ուղերձով հանդես էր եկել թեմի առաջնորդ Սրբազան Հայրը, ով կոչ էր արել ակտիվորեն մասնակցել ձեռնարկին և նեցուկ կանգնել Հայոց բանակին ու Հայաստանի սահմաններն անառիկ պահող հայ զինվորներին ու սպաներին։
Հանգանակված դրամագլուխը Իրաքում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հրաչյա Փոլադյանի հետ համագործակցաբար արդեն փոխանցվել է Երևան։