Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մայիսի 9-ին վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի թիկնապահները և ոստիկանությունը խոչընդոտել են Armnews-ի և News.am-ի լրագրողների և օպերատորի ազատ տեղաշարժն ու մասնագիտական աշխատանքը, տեղեկացնում է «Մեդիա պաշտպան»-ը։
Լրագրողի հարցին, թե ինչու՞ են խոչընդոտում իրենց մասնագիտական պարտականությունների կատարմանը և ինչու՞ այլ լրագրողներին թույլ է տրվել մոտենալ վարչապետի ժ/պ-ին, շրջել նրա հետ, ոստիկանակությունից պատասխանեցին, որ չեն խոչընդոտում, այլ ժամանակավորապես սահմանափակում են, իսկ մյուս լրագրողները Եռաբլրում լուսաբանման համար թույլտվություն են ստացել։
Նշենք նաև, որ մինչ այդ Armnews-ի լրագրող Անի Գևորգյանը փորձեց մոտենալ Նիկոլ Փաշինյանին և հարց ուղել, որից հետո թիկնապահները և ժ/պ-ի մամլո խոսնակ Մանե Գևորգյանը քաշեցին լրագրողի ձեռքը, փակեցին նրա ճանապարհը։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը անընդունելի է համարում լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը, Սահմանադրությամբ սահմանված ազատ տեղաշարժի իրավունքի ոտնահարումը։ Կոչ ենք անում ոստիկանությանը և հատկապես վարչապետի պաշտոնակատարի մամլո խոսնակին մնալ իրենց լիազորությունների սահմաններում, չխափանել լրագրողների մասնագիտական աշխատանքը։