|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Փաստ» թերթի տեղեկություններով, վերջին շրջանում իշխանության ներսում անհամեմատ ավելի խիստ է դրված ընդդիմադիր պատգամավորներին հակադարձելու խնդիրը։ Ինչպես հայտնում է թերթի աղբյուրը, խորհրդարանի հայտարարությունների ժամին և, ընդհանրապես, տարբեր քննարկումների ժամանակ ընդդիմադիր գործիչների քննադատական թեզերին հակադարձելը Նիկոլ Փաշինյանի համար դարձել է ծայրահեղ մտասևեռման նոր թեմա. և նա իր թիմին հանձնարարել է կոշտ հակադարձել՝ «մեկին՝ տասը» սկզբունքով։
Մեր տեղեկություններով, Փաշինյանին հատկապես զայրացրել է, որ, ի մասնավորի, երբ որոշ ժամանակ առաջ հայտարարությունների ժամին Փաշինյանին կոշտ քննադատողները նրա թիմակիցների կողմից ոչ մի հստակ ու անվանական հակադարձում չեն ստացել:
Հենց դրանով էր պայմանավորված, որ երեքշաբթի օրը միմյանց հերթ չտալով՝ իշխանական պատգամավորները ինքնամոռաց թիրախավորել էին ընդդիմադիր որոշ պատգամավորների։ Այլ կերպ ասած՝ իշխանության ներկայացուցիչները իրենց մի ելույթում միանգամից 3-4 ընդդիմադիրի էին հակադարձում, որպեսզի «շեֆի» աչքը մտնեն։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում