կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-07-29 13:42
Հասարակություն

ԲՀԿ-ական պատգամավորի գրասենյակը հայտարարություն է տարածել

ԲՀԿ-ական պատգամավորի գրասենյակը հայտարարություն է տարածել

ուլիսի 28-ին «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակել է մի հոդված որում հայտարարվում է, թե իբրև վերջերս Արթիկի ջրհեղեղի ժամանակ վնասված ԱԺ պատգամավոր Մուշեղ Պետոյանի հայրական տան համար քաղաքի խղճուկ բյուջեից վերջինիս պահանջով մեծ գումար է հատկացվել, ինչն էլ օրաթերթի հետ զրուցում հաստատել էր Արթիկի ներկայիս քաղաքապետ Արսեն Աբրահամյանը:

Այն ինչ այդ հոդվածը և նրանում տեղ գտած հայտարարությունն ամբողջությամբ ապատեղեկատվություն է և իրականության հետ ոչ մի աղերս չունի: Իրականում Արթիկի քաղաքապետարանն ընդհանրապես ոչ մեկին չի տրամադրել օգնություն` առավել ևս Պետոյանի հայրական տան համար: Վստահ ենք, որ նման լուրերի տարածումն իրականացվում է մեկ անձի կողմից և մեծ ֆինանսական շռայլությունների միջոցով, մինչդեռ այդ գումարները կարող էին ծախսվել հայրենի քաղաքը մաքրելու և ջրհեղեղի հետևանքները վերացնելու համար:

Եվ այդ ամենն արվում է առաջիկայում սպասվող քաղաքապետի ընտրություններում հեղինակություն ունենալու, վերջիվերջո` կայանալու և մյուս հնարավոր թեկնածուի բարի համբավը գցելու համար: Այն, որ Պետոյանների ընտանիքը ջրհեղեղից կրած վնասի համար ոչ մի լումա չի պահանջել Արթիկի քաղաքապետարանից և առավել ևս` չի ստացել քաղաքի բյուջեից, դա փաստ է:

Հանրությանը լուրի ճշմարտացիության մասին հիմնավոր փաստարկներ ներկայացնելու համար տեղեկությունը կարող են ստուգել ինչպես իրավապահները, այնպես էլ տվյալ օրաթերթի խմբագրությունը: Մեկ անգամ ևս նշենք, որ այդ հոդվածը և նրանում տեղ գտած տեղեկատվությունն ամբողջությամբ սուտ է, իսկ Արթիկի ներկայիս քաղաքապետ Արսեն Աբրահամյանի հայտարարությունը` կեղծ:

ԱԺ պատգամավոր Մուշեղ Պետոյանի գրասենյակ