Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեհաստանի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ Մատեուշ Մորավեցկիին Լեհաստանի Հանրապետության ազգային տոնի առթիվ:
Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Լեհաստանի բարեկամ ժողովրդին Լեհաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Սահմանադրության օրվա կապակցությամբ:
Հայաստանը մեծապես կարևորում է բազմադարյա և ամուր հիմքերի վրա խարսխված մեր երկու ժողովուրդների բարեկամությունն ու Լեհաստանի հետ հարաբերությունների առավել զարգացումն ու խորացումը՝ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր բնագավառներում:
Հայ-լեհական փոխշահավետ համագործակցությանը լրացուցիչ լիցք են հաղորդում Հայաստան-ԵՄ տարեցտարի ընդլայնվող օրակարգը և Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը Արևելյան գործընկերությանը:
Մաղթում եմ Ձեզ ամենայն բարիք և հաջողություններ Ձեր բոլոր նախաձեռնություններում, իսկ Լեհաստանի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և խաղաղություն»: