|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Ամենօրյա ռեժիմով ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի անակնկալ ստուգայցերն ու ուժեղացված վերահսկողական աշխատանքները շարունակվում են ողջ հանրապետությունում: ԱԱՏՄ-ն, հետամուտ լինելով նախկինում արձանագրած խնդիրների վերացմանը եւ շտկմանը, զուգահեռ նաև կրկնայցեր է կատարում խախտումներ թույլ տված տնտեսավարողների մոտ։
Այսօր կրկնակի դիտարկում է կատարվել նաեւ ավելի վաղ կասեցված «Վան» ատամնաբուժական կլինիկայում։ ԱԱՏՄ մասնագետները դրական արդյունք են գրանցել այստեղ: Տնտեսավարողի մոտ կրկնայցի ժամանակ խախտումներ չեն արձանագրվել:
ԱԱՏՄ-ն, ելնելով իր կանոնադրական գործառույթներից եւ պարետի որոշումներից, հատուկ ուշադրություն է դարձնում բժշկական հիմնարկներում անվտանգության կանոնների եւ սանիտարահամաճարակային նորմերի պահպանմանը։ Վերահսկողական աշխատանքները փաստում են՝ տնտեսավարողներն առավել բարեխիղճ են, անվտանգության կանոնները հիմնականում պահպանում են, իսկ կասեցումների թիվը շարունակաբար նվազում է:
ԱԱՏՄ աշխատանքային խմբերը շարունակում են նաև իրազեկման և բացատրական ակտիվ աշխատանքները՝ հիշեցնելով, որ խախտումների դեպքում վարչական պատասխանատվությունն անխուսափելի է։ ԱԱՏՄ-ն հորդորում է տնտեսավարողներին չթուլացնել զգոնությունը և նպաստել համավարակի հաղթահարմանը։