Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՍԴ հարցը խորհրդարանում մասնակի կամ ամբողջական լուծելու համար Վենետիկի հանձնաժողով դիմելու հայտարարության և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հետ:
- Պարո՛ն Սաղաթելյան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ասուլիսին հայտարարեց, որ Վենետիկի հանձնաժողով են դիմել, և քննարկվում է ՍԴ հարցը որևէ բանաձևով՝ մասնակի կամ ամբողջական խորհրդարանում լուծելու հարցը: Ի՞նչ է իրենից ենթադրում մասնակի կամ ամբողջական լուծել ՍԴ հարցը խորհրդարանում:
- Սա ենթադրում է, որ իշխանությունը չի հրաժարվել Սահմանադրական դատարանը նվաճելու իր մտադրությունից և փնտրում է ելքեր՝ իր նպատակին հասնելու համար: Ինչպես բազմիցս ենք համոզվել, այդ նպատակին հասնելու համար իշխանությունը պատրաստ է դիմել նոր ապօրինությունների:
- Կարծիք կա՝ վարչապետը հանրաքվե չի ցանկանում անցկացնել, քանի որ չի կարող անհրաժեշտ թվով կողմ ձայն հավաքել հանրաքվեին և այդ պատճառով է գնացել արտակարգ դրության երկրացմանը: Հավանական համարո՞ւմ եք այս տարբերակը:
- Ակնհայտ էր, որ մինչև համավարակն էլ հանրաքվեի՝ իրենց համար դրական արդյուքն ապահովելը արդեն իսկ խնդիր էր: Իսկ հիմա, երբ ևս մեկ անգամ փաստվեց, որ իշխանությունները հատկապես հակաճգնաժամային իրավիճակում կառավարման ընդունակ չեն, և գնալով հասունանում են հասարակական դժգոհությունները, այս իրավիճակում իշխանությունը, բնականաբար, խուսափելու է հանրաքվեից և փորձելուէ գտնել այլ միջոցներ: Իշխանության հիմնական նպատակն է ունենալ սեփական խամաճիկ Սահմանադրական դատարան, և ամեն ինչ անում են՝ այդ նպատակին հասնելու համար:
- Իշխող ուժը հանրաքվե անցկացնելու ԱԺ որոշումը չէր ուղարկել Վենտիկի հանձնաժողով, հիմա ինչը փոխվե՞ց ըստ Ձեզ, արդյո՞ք այն, որ պատասխանատվությունը հանրաքվեով ընկնում էր ժողովրդի վրա, իսկ հիմա մեկ այլ մարմին է պետք՝ իրենց ապահովագրելու համար:
Քանի որ իշխանությունների գործողությունների մեջ տրամաբանություն գտնելը շատ դժվար է, ես հիմա չեմ փորձում այդ տրամաբանությունը գտնել: Այո, սկզբում խորհրդարանի միջոցով էին ցանկանում հարցը լուծել, հետո որոշեցին հանրաքվե են անել, հետո ասում էին՝ սահմանադրական փոփոխությունները տեղի են ունենալու 3-4 տարի հետո, հիմա ասում են՝ մյուս տարի տեղի կունենան: Այսինքն՝ ակնհայտ է, որ հերթական անգամ չեն կողմնորոշվում, որովհետև իրական դատական համակարգի և սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու խնդիր իրենց առջև դրված չէ. իրենք ունեն մեկ հիմնական նպատակ՝ ուժեղացնել իրենց իշխանությունը, և բոլոր գործողությունները տեղավորվում են այս հիմնական նպատակից ելնելով: Հետևաբար, անընդհատ ու նաև հաշվի առնելով իրենց մտավոր, մանսագիտական և այլ կարողությունները, նաև իրավիճակից հախուռն բխող գործողությունները, հաճախ չեն կողմնորոշվում իրենց գործողությունների մեջ, դրա համար շատ դժվար է տրամաբանություն գտնել և մեկնաբանել իրենց քայլերի հերթականությունը:
Բացի այդ, ես չեմ կարծում որ Վենետիկի հանձնաժողովը կկիսի իշխանությունների ապօրինությունների պատասխանատվությունը, և ես չեմ կարծում, որ իրենք կարող են այս ապօրինությունը, որ ցանկանում են թույլ տալ, ինչ-որ մեկի վրա գցել, որովհետև այս բոլոր գործողությունների պատասխանատուն իրենք են:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: