կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-31 19:31
Հասարակություն

Քաղաքացու առևանգման և ֆիզիկական ուժեղ ցավ պատճառելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

Քաղաքացու առևանգման և ֆիզիկական ուժեղ ցավ պատճառելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու քաղաքացու առևանգման, վերջինիս ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու և ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, պահելու և կրելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

«2020 թվականի հուլիսի 28-ին Սևան քաղաքի բնակիչը հաղորդում է տվել այն մասին, որ հուլիսի 14-ին` ժամը 18:00-ի սահմաններում, մի խումբ անձինք, բռնություն գործադրելով, Իջևան-Երևան ավտոճանապարհի 135.5 կմ հատվածում առևանգել են իրեն, տեղափոխել ու պահել են իրեն անծանոթ շինությունում, որտեղ նրանցից մեկը, ուժեղ ցավ և հոգեկան տառապանք պատճառելու դիտավորությամբ, զենքով կրակել է իր աջ ձեռքի ցուցամատին:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի (մարդուն  առևանգելը) 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով, 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով և 119-րդ հոդվածի (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) 1-ին մասով, որը նախաքննություն կատարելու նպատակով ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին և ընդունվել վարույթ: Սևան քաղաքի բնակիչ ճանաչվել է տուժող և հարցաքննվել դեպքի շուրջ:

Կատարված անհետաձգելի քննչական և դատավարական գործողությունների, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ՝ տուժողին տևական ժամանակ ապօրինի ազատությունից զրկելու պահման վայրը, վերջինիս առևանգած անձանցից մեկի ինքնությունը, որը Երևան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1980թ.:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու, զենքի ձեռք բերման աղբյուրը, առերևույթ հանցագործություն կատարած մյուս անձանց ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:

Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:

Նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ: