Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՀՀ ոստիկանության Մարտունու բաժնում հուլիսի 30-ի առավոտյան հաղորդում է ստացվել, որ Լիճք գյուղում կրակոց է հնչել։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերը տեղում իրականացրած հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզել են կատարվածի մի շարք հանգամանքներ։ Քննությանը հայտնի նախնական տվյալներով՝ ապօրինի հրացանով կրակել էր Լիճք գյուղի բնակիչ, 83-ամյա մի տղամարդ։ Թիրախը 62-ամյա համագյուղացին էր։
«83-ամյա տղամարդը մոտ տարածությունից հրացանը պահել էր նրա դեմքի ուղղությամբ։ Կրակոցի պահին 62-ամյա տղամարդը կռացել էր ու ողջ մնացել։ Հրացանավորը փորձել էր երկրորդ անգամ կրակել, բայց ինչ-ինչ պատճառներով հրազենը չէր կրակել։ 62-ամյա տղամարդուն հաջողվել էր խլել հրացանը։ Այն առգրավված է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Կասկածվողը բերման է ենթարկվել ոստիկանության Մարտունու բաժին։
Կատարվածի այլ հանգամանքներ, ինչպես և հանցագործության շարժառիթը նախաքննությամբ պարզվում են»,- ասվում է հաղորդագրությունում։