կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-03 18:12
Իրավական

Ոստիկանները սպանության փորձը ներկայացրել են որպես խուլիգանություն

Ոստիկանները սպանության փորձը ներկայացրել են որպես խուլիգանություն

ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկված նյութերով պարզվել է, որ ոստիկանության ծառայողները ստացել են հաղորդում այն մասին, որ 2015 թվականի օգոստոսի 4-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, մի խումբ անձանց կողմից Ս. Հ.-ի նկատմամբ սպանության փորձ է կատարվել, սակայն վերջիններս, թաքցնելով իրականությունը և չարաշահելով իրենց պաշտոնեական լիազորությունները, հիշյալ դեպքը հաշվառել են որպես խուլիգանություն:

Հատուկ ծառայություն իրականացնող անձինք հանցագործությունը բացահայտելուն հետամուտ լինելու, անհետաձգելի քննչական գործողություններ կատարելու համար քննիչի և փորձագետի անհապաղ մասնակցությունն ապահովելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու փոխարեն, խեղաթյուրել են դեպքի իրական հանգամանքները, միջոցներ չեն ձեռնարկել դեպքի վայրը պատշաճ կերպով պահպանելու ուղղությամբ, դեպքի վայրի զննությունը սկսել են դեպքից տևական ժամանակ անց, ապա հանձնարարություն ստանալով դադարեցնել զննությունը՝ առգրավված իրերը դրել են իրենց տեղերում՝ խախտելով դեպքի վայրի իրական դասավորվածությունը:

Հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն: