|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Օձուն գյուղի 34-ամյա բնակչի սպանության մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը վերջինիս համագյուղացին է:
Նախաքննությամբ պարզվել է, որ Լոռու մարզի Օձուն գյուղի 28-ամյա բնակիչը 2020թ. փետրվարի 20-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, գյուղի հրապարակում վիճաբանել է 34-ամյա համագյուղացու հետ, որի ընթացքում վերջինիս ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ իր մոտ գտնվող որսորդական հրացանով բազմակի կրակոցներ է արձակել նրա կենսական կարևոր օրգանների՝ գլխի և որովայնի շրջաններին, պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ, ինչի արդյունքում վերջինս հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ որոշում է կայացվել 28-ամյա երիտասարդին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում և որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է: