Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Լիդիան Ինթերնեշնլը» հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ ՀՀ վարչական դատարանը պարտավորեցրել էր ոստիկանությանը հեռացնել ներխուժում կատարած անձանց և նրանց գույքը Ընկերության Ամուլսարի ծրագրի տարածքից: Դատարանի վճիռը ուժի մեջ պետք է մտներ 30 օր անց, եթե ոստիկանության կողմից չբողոքարկվեր: Քանի որ ոստիկանությունը 30 օրվա ընթացքում դատարանի վճիռը չբողոքարկեց, Լիդիանը ակնկալում էր, որ ոստիկանությունը կհեռացնի ներխուժում կատարած անձանց և նրանց գույքը և կապահովի Լիդիանի մուտքը իր տարածք:
Ոստիկանությունը գրավոր տեղեկացրել է «Լիդիանին», որ իրենք կատարել են դատարանի վճիռը՝ ներխուժում կատարած անձանց՝ Ամուլսարի ճանապարհները արգելափակող վագոն-տնակների տեղադիրքը փոխելով: Այդուհանդերձ, «Լիդիանի» անարգել մուտքը չի վերականգնվել: «Լիդիանը» պնդում է, որ ներխուժումը շարունակվում է, և ոստիկանությունը չի կատարել դատարանի վճիռը:
Այդ իսկ պատճառով «Լիդիանը» միջնորդություն է ներկայացրել դատարան` լրացուցիչ վճիռ ստանալու նպատակով: Ակնկալվում է, որ ներկայացված միջնորդությունը կքննվի 20 օրվա ընթացքում: