Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2016-04-04 20:54
Հասարակություն

Կառավարության անդամները, «Գազպրոմ Արմենիայի» աշխատակիցները իրենց աշխատավարձերը հատկացրել են ԼՂՀ-ին

 Կառավարության անդամները, «Գազպրոմ Արմենիայի» աշխատակիցները իրենց աշխատավարձերը հատկացրել են ԼՂՀ-ին
Չնայած ռազմական լարված իրավիճակին, այս օրերին բոլորը եւս մեկ անգամ համոզվեցին, թե որքան միասնակամ եւ ամուր է հայ ժողովուրդը, եւ որ յուրաքանչյուր հայ իր զինվորի կողքին է: Այս օրերին բազմաթիվ կամավորներ մեկնում են ճակատ՝ կանգնելու զինվորի կողքին: Մեծ թվով մարդիկ էլ փորձում նյութական օգնություն ցուցաբերել հայրենիքի պաշտպաններին:
Այսօր հայտնի դարձավ, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի աշխատակիցները՝ թվով 7000 մարդ, միասնակամ իրենց մեկ ամսվա աշխատավարձը հատկացրել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը: Հակամարտության գոտում ստեղծված լարվածության պայմաններում բնակչության կարիքները հոգալու համար փոխանցվել է 1 մլրդ 200 մլն դրամ:
Կառավարությունից էլ տեղեկացանք, որ իրենց մեկ ամսվա աշխատավարձը եւս կառավարության բոլոր անդամները հատկացրել են ԼՂՀ-ին: Նշենք, որ այս օրերին բազմաթիվ անհատական օգնություններ են լինում:
Ի դեպ, այսօր երեկոյան Երեւանի Մաշտոցի պուրակում  հավաք է կազմակերպվել, եւ մարդիկ բերում են` ինչ կարողանում են` հագուստ, ուտելիք եւ այլ առաջին անհրաժեշտության պարագաներ, Արցախ ուղարկելու համար: