Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․
ՊԱՇՏՈ՞Ն, ԹԵ՞ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Վահրամ Ավետիսյանը հրաժարվում է ՍԴ դատավորի թեկնածությունից։ Հետաքրքրական է, որ նա կառավարության, այսինքն վարչապետ Նիկոլ Փաշինյանի թեկնածուն էր։ Այդ նշանակում էր, որ նրա ՍԴ դատավոր դառնալու համար, առնվազն 88 ձայն ապահովված էր։ Սակայն, «Իմ քայլի» պատգամավորները, ցուցադրելու համար, իբր իրենց ինքնուրույնությունը, Վահրամ Ավետիսյանին հրավիրել էին «փակ» քննության։ Պատկերացնում եմ, թե ինչպես իրար հերթ չտալով հարցերի տարափ են տեղացել թեկնածուի գլխին,մի կողմից իրենց ցուցադրելով, մյուս կողմից փորձելով նրա հավատարմությունը «թավշյա հեղափոխության արժեքներին» և անձամբ Նիկոլ Փաշինյանին։ Եթե հաշվի առնենք նաև, Նիկոլ Փաշինյանին սատարող ՀԱԿ-ականների հիասթափությունը, որ իրենց թեկնածուններից չի եղել առաջադրվողը և անտեղի վարկաբեկումները, կարելի է հասկանալ Վահրամ Ավետիսյանին։ Կարծում եմ, որ Վահրամ Ավետիսյանի մոտ արթնացել է արժանապատվության զգացումը։ Ուրախալի է, որ ամեն ոք չէ, որ հանուն բարձր պաշտոնի պատրաստ է անցնել նվաստացումների միջով։
Սպասենք ՍԴ հաջորդ թեկնածուների պահվածքին․․․