Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Միացյալ Նահանգները, ճնշում գործադրելով Հյուսիսային հոսք 2 նախագծի վրա, անտեսում է Եվրոպայում իր դաշնակիցների շահերը: Այս կարծիքը ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է Բունդեսթագի Էկոնոմիկայի և էներգետիկայի հանձնաժողովի նախագահ Կլաուս Էռնստը:
«Հյուսիսային հոսք 2-ի շուրջ առկա հակասությունները ցույց են տալիս, որ ամերիկյան քաղաքականության ներկայացուցիչները փորձում են առաջ մղել իրենց շահերը քաղաքական միջոցներով՝ անտեսելով իրենց դաշնակիցներին», - նշել է Ձախ կուսակցության պատգամավորը:
Քաղաքական գործիչը վստահ չէ, որ Գերմանիան կկարողանա լուծել վեճերը Վաշինգտոնի հետ ԵՄ Խորհրդի նախագահության ընթացքում, որը սկսվել է հուլիսի 1-ին: «Ժամկետները շատ կարճ են», - ասել է նա:
Հունիսի 17-ին հանձնաժողովը Գերմանիայի կառավարությանը կոչ է արել մտածել Հյուսիսային հոսք-2-ի դեմ ԱՄՆ պատժամիջոցներին պատասխանի մասին: Պատասխանելով այն հարցին, թե այս հարցում առաջընթաց կա՞, Էռնստն ասաց. «Առաջընթաց կա այն առումով, որ մեր գործունեության շնորհիվ Եվրահանձնաժողովն արթնացավ և մտածում է պատասխան գործողությունների մասին»:
Հուլիսի կեսերին Էռնստը նամակ էր հղել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին՝ հորդորելով նրան հրաժարվել խողովակաշարի նախագծի դեմ ուղղված միջոցառումներից: Ըստ նրա՝ դեռ պատասխան չի ստացել:
«ԱՄՆ պատժամիջոցները ճնշում են գործադրում «Հյուսիսային հոսք 2» նախագծի մասնակիցների վրա՝ խախտելով Եվրոպայի ինքնիշխանությունը՝ մասնավորապես, Գերմանիայի», - շեշտել է Էռնստը:
«Ինչպես նախկինում, ես ապշում եմ ԱՄՆ կառավարության գործողություններից: Ես դա համարում եմ ուղղակի հարձակում գերմանական և եվրոպական ինքնիշխանության վրա», - ասել է նա: