Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Գերմանիան չի մասնակցի Պարսից ծոցում ԱՄՆ առաքելությանը: Այս մասին երեկ՝ հուլիսի 31-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է երկրի ԱԳ նախարար Հայկո Մաասը. տեղեկացնում է Deutsche Welle-ն:
Մաասը նշել է, որ Գերմանիան խուսափել է տարածաշրջանում լարվածության մեծացումից եւ փորձում է խնդիրների կարգավորման համար գտնել ոչ ռազմական լուծումներ:
Հիշեցնենք, որ Վաշինգտոնը փորձում է իր արեւմտյան դաշնակիցներին ներգրավել Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության ապահովման գծով՝ ԱՄՆ-ի առաքելության մեջ:
Միեւնույն ժամանակ Գերմանիայի կառավարության խոսնակ Ուլրիկե Դեմերը հայտարարել է, որ Բեռլինում դիտարկում են Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության ապահովման նպատակով եվրոպական առաքելության ձեւավորման հարցի քննարկման հնարավորությունը:
Իսկ Գերմանիայի փոխկանցլեր եւ ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցն էլ իր հերթին խոսել է նման քննարկումների հնարավորության մասին՝ բացառելով, սակայն, առաքելությանը Գերմանիայի ռազմածովային ուժերի ուղղակի ներգրավվածության հնարավորությունը:
«Բեռլինում շատերն են ցանկանում քննարկել Փարիզի եւ Լոնդոնի հետ, թե ինչպես կարելի է հետեւել իրավիճակին Պարսից ծոցում, բայց առաքելություն ուղարկելու մասին խոսք չկա»,- ասել է նա: