կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-27 15:42
Հասարակություն

Մեկ շաբաթում գրանցվել է 296 արտակարգ դեպք. արձանագրվել է 5 մահ. փրկվել է 6 քաղաքացի. ԱԻՆ-ի ամփոփումը

Մեկ շաբաթում գրանցվել է 296 արտակարգ դեպք. արձանագրվել է 5 մահ. փրկվել է 6 քաղաքացի. ԱԻՆ-ի ամփոփումը

Հուլիսի 20-26-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 586 դեպք, որից 296-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 194 հրդեհի, երկու փլուզման, մեկ դարափուլի, մեկ քարաթափման, չորս ուժեղ կարկուտի, չորս ուժեղ քամու, մեկ տեղատարափ անձրեւի, երկու ջրահեղձման, երեք պայթուցիկ սարքերի տեղադրման, 64 ճանապարհատրանսպորտային պատահար, 15 ինքնասպանության փորձ, 40 օձի հայտնաբերման դեպք, ինչպես նաեւ՝ 127 կենցաղային կանչ. տուժել է 114 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է վեց քաղաքացի:

Արձանագրվել է թունավորման ութ դեպք:

Ցավոք, նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է հինգ մահ:

Եղանակային պայմաններով եւ այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման հինգ դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 11 քաղաքացու եւ անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված վեց  տրանսպորտային միջոց: