Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 6-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 554 դեպք, որից 283-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 195 հրդեհի, երեք փլուզման, երկու պայթյունի, մեկ որոնողափրկարարական, 10 ինքնասպանության փորձի, 37 օձի հայտնաբերման դեպք, 66 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 133 կենցաղային կանչ. տուժել է 117 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է չորս քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 22 մահ: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։
Արձանագրվել է թունավորման 11 դեպք:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման յոթ դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել ինը քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված յոթ տրանսպորտային միջոց: