|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Ռուսական «Սերպ» հակադրոնային համակարգը փորձարկվել է եւ պատրաստ է մատակարարման։ Այդ մասին հայտնել է «Վեկտոր» գիտահետազոտական ինստիտուտի բիզնեսի զարգացման հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Անդրեյ Սորոկինը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Բոլոր փորձարկումները ավարտված են։ Համալիրը պատրաստ է մատակարարման՝ պատվերով, այժմ համաձայնեցվում են մատակարարման ժամկետները։ Նոր համալիրի պատվերներ արդեն կան»,- ասել է նա։
Նշվում է, որ «Սերպ-ԲՍ5»-ի հեռահարությունը հինգ կիլոմետր է։ Համալիրը դրոնները կարող է հայտնաբերել հորիզոնական առանցքի 360 աստիճանով: Այն ունի նաեւ տեսադաշտի անկյունը սեկտորների բաժանելու գործառույթ՝ աշխատանքի անկախ ռեժիմներով, ինչը թույլ է տալիս «Սերպ-ԲՍ5»-ի համալիրի շահագործման ժամանակ օգտագործել այլ դրոններ։