Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քաղաքագետ Դավիթ Վանյանը գրում է.
Էլ ինչու՞ ենք կոչվում «Հայ» ժողովուրդ։ Էլ «Հայս» ո՞րն է։
«Հայն» իր էությամբ թավիշին դեմ է։
«Հայը» հանեցեք, որ Ձեր բանը հաջողեք։ Ու հեղափոխական նոր օրենքով եկեք մեզ կոչենք ուղղակի ժողովուրդ։ Սահմանադրաական դատարանն էլ Ձեր գրպանի ծալված թաշկինակն է արդեն։ Այդ դատարանով էլ անց կացրեք, տվեք մյուս գրպանում ծվարած նախագահին, թող ստորագրի ու վերջացրեք։ Կդառնանք գրականություն ունեցող ժողովուրդ։
Սա կատակ չի։ Կարևորը՝ Ձեր բարբաջած արժեքներն են, ոչ թե հազարամյակներ հատած իմ Հայ Ժողովուրդը։
Հա։ Վերջում էլ Ձեր սորոսական խեղկատակներից մեկին կտաք, օրինակ ԴԻ-ին․ թող աշխարհով մեկ հայտարարի, որ իրենք հաղթեցին մի անպարտելի ուժի, որը կոչվում է «ՀԱՅ»։
Դուք էլ, Ձեզ մտավորական համարող պլեբսի ծափահարող անդամներ՝ ծափահարեք այնքան, մինչև անձամբ Ձեր տունը չեն մտնի Անասնապետության շինարարները։
Հ.Գ.
Չմոռանաք ֆեյսբուքահայերենով փոխարինել Մեսրոպատառ մեր այբուբենը, որպեսզի հեղափոխական զանգվածները գլխավոր կուռքին լավ հասկանան:
© 2024 Yerkir.am Բոլոր իրավունքները պաշտպանված են։