|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն օտարերկրյա ԶԼՄ-ներին սպառնացել է, որ կարտաքսի նրանց լրագրողներին, եթե նրանք շարունակեն «մայդան իրականացնելու կոչեր անել»: Երկրի ղեկավարը ցասկոտ ելույթ է ունեցել տնտեսական բլոկի ղեկավարության հետ խորհրդակցության ժամանակ. ըստ yerkir.am-ի` տեղեկացնում է Life-ը:
«Պետք չէ սպասել ընտրարշավի ավարտին: Դուրս արեք այստեղից, եթե նրանք չեն պահպանում մեր օրենքներն ու մարդկանց մայդան իրականացնելու են կանչում»,- ասել է Լուկաշենկոն:
Օտարերկրյա լրագրողներին նախագահը խորհուրդ է տվել գնալ հանրապետության դաշտերն ու գրել բերքահավաքի մասին:
«Պատմեք այդ սովորական մարդկանց` աշխատավորների մասին, որոնք կերակրում են երկիրը: Չէ՞ որ հենց վաղը այդ գրչակները կվազեն խանութները, որ մի կտոր հաց գնեն իրենց, հարազատների, երեխաների համար»,- նշել է Բելառուսի նախագահը: