|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խոստացել է «ադեկվատ պատասխան» տալ Ռուսաստանին, եթե այն հսկողություն սահմանի երկու երկրների սահմանին. հայտնում է РИА Новости-ն:
«Եթե նրանք ցանկանում են փակել սահմանը, ապա խնդրեմ։ Կփակեն, մենք նույնպես, ի պատասխան, պետք է հսկողություն սահմանենք սահմանին»,- ասել է նա։
ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է Բելառուսի հետ սահմանին՝ մի քանի ռուսական շրջաններում, սահմանային գոտիների ստեղծման մասին։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ 2017 թվականի սկզբին Մինսկը 5-օրյա առանց այցագրի ռեժիմ սահմանեց 80 երկրի համար։ Դա հնարավորություն տվեց այդ երկրների քաղաքացիներին` հատել ՌԴ սահմանը՝ առանց անհրաժեշտ ստուգումներ անցնելու։