Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Աղջիկս 12 տարի գերազանցիկ սովորել է, դպրոցում նկարը միշտ կպցրած է եղել, մասնակցել է օլիմպիադաների, քննությանը ստացել է 18,5 բալ, բայց որևէ տեղ չի անցել՝ ըստ Yerkir.am-ի ասաց ընդունելության քննությանը բարձր միավոր ստացած, բայց բուհ չընդունված դիմորդների ծնեղներից մեկը, ովքեր արդեն 2-րդ օրը բողոքի ակցիա են անում
Երեկ նրանք ԳԹԿ առջև էին, այսօր՝ Ազգային ժողովի դիմաց, որտեղ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի հարցերի մշտական հանձնաժողովը աշխատանքային քննարկում է իրականացնում իրենց հարցով։
Դիմոդի ծնողն ասաց, որ իր դուստրը նշել է երկու բաժին՝ առաջինով 18,5 բալով իրավագիտությունից դուրս է մնացել, երկրորդով միջազգային հարաբերությունների ֆակուլտետ չի ընդունվել, այնինչ որոշ դիմորդներ 11 բալով անցել են։
Ակցիայի մասնակիցները պահանջում են լուծում տալ իրենց հարցին, թեև չգիտեն՝ ինչ կլինի։
«Որ սենց նախարար ունենանք, եթե ինքը պետք է որոշի, դժվար լավ բան սպասենք։ Պարոն Հարությունյան, ձեր հրաժարականը կպահանջենք, եթե շարունակեք մեզ արհամարհել»,-ասաց մեկ այլ ծնող։
Նրանք բողոքեցին, որ այս հեղափոխությունը չեն արել, որ իրենց երեխաները մնան դուրսը ։
«Հեղափոխությանն այս երեխաներին դպրոցի դասերից դուրս էին հանում, այս երեխաներն ասֆալտին կանգնած հեղափոխություն էին անում ու այդ երեխաներին ղեկավարությունը չի ուզում արտոնություն տալ, գոնե մի շանս տալ: Այս երեխաներն ուզում են ընդամենը սովորել: Ի՞նչ է տվել այս հեղափոխությունը, ինչի՞ համար ենք արել»,-ասաց ծնողներից մեկը:
Ակցիայի մասնակիցները չեն պնդում, որ ցածր բալեր ստացածների փոխարեն իրենց երեխաներն ընդունվեն, որոնք ավելի բարձր են ստացել, որևէ այլ լուծման ևս համաձայն են. «Մեր պահանջն արդարացի է ու օրենքի սահմաններում, մենք մինչև վերջ պայքարելու են»:
Ծնողները նաև բողոքում են, որ ԳԹԿ-ից իրենց պատշաճ չեն տեղեկացրել ընդունելության՝ փոխված կարգի մասին․ «Այնպես են բացատրել, որ մարդիկ չեն հասկացել, թե ինչպես է կարգը լինելու: Հիմա մեր երեխաները պետք է նստեն տանն, իսկ 7,5 ստացողը գնա սովորի՞»:
Նրանք կնախընտրեին, որ Ազգային ժողովի քննարկմանը ծնողներից ներկայացուցիչ լիներ, որպեսզի իրենք լսեն հարցերն ու պատասխանները:
«Պայքարի միջոցով պետք է հասնենք խնդրի լուծմանը»,- ասաց դիմորդներից մեկը։
Ծնողներն ասացին, որ չեն հեռանա ԱԺ մոտից, մինչև չներկայանա կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը, բողոքի ակցիա կանեն նաև նախարարության դիմաց, կսպասեն նախարարին այնքան, մինչև կներկայանա:
Նշենք, որ ԱԺ-ում քննարկմանը մասնակցում են մասնակցում են նաև Գնահատման և թեստավորման կենտրոնի և ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչները։
Հիշեցնենք, որ խնդիրն առաջացել է ընդունելության կարգի փոփոխությունից հետո, որի համաձայն թե՛ վճարովի, թե՛ անվճար տեղերի համար առաջնայնությունը որոշվում է ըստ դիմորդի գրած ֆակուլտետների հերթականության, այնինչ նախկինում սա վերաբերում էր միայն անվճար տեղերին։
Մանրամասն՝ տեսանյութում․
Պարոն Հարությունյան, ձեր հրաժարականը կպահանջենք, եթե շարունակեք մեզ արհամարհել