Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հանձնել եմ քննություն Հայոց պատմություն առարկայից, ստացել եմ 15.75, հայտումս եղած 9 հնարավոր ֆալկուլտետներից մեկից՝ իրավագիտությունից բացի, մնացած բոլոր տեղերում հավաքածս բալը ամենաքիչը 20 հոգու բալից բարձր է, բայց ես ընդունվել եմ նշածս վերջին տեղում, այնինչ նշածս նույնիսկ 4-րդ տեղում 5 հոգի ընդունվել են 7.5 բալով՝ ըստ Yerkir.am-ի ասաց ԳԹԿ դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներից մեկը։
Ավելի ուշ ակցիայի մասնակիցներին ընդունեց ԳԹԿ ներկայացուցիչը և պարզաբանեց ինչն է խնդիրը։
Բանն այն է, որ բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կարգում փոփոխություն է կատարվել և սահմանվել է, որ դիմորդի նշած առաջին հայտը՝ անվճար և վճարովի, գերակա է մյուսների նկատմամբ։
Նախկինում գերակա էր միայն անվճար հայտը, մնացած դեպքերում, ըստ միավորների, դիմորդները ընդունվել են իրենց նշած ֆակուլտետներ՝ անկախ նրանից գրել են իրավագիտություն, միջազգային հարաբերություններ, թե արևելագիտություն։
Փաստորեն, ներկա փոփոխությամբ, տվյալ ֆակուլտետն առաջինը նշած անձինք՝ անվճար և վճարովի, պետք է ընդունվեն ընդհուպ մինչև 7,5 միավոր հավաքածները, նոր իրավունք ունենան ընդունվել երկրորդ տեղում այդ ֆակուլտետը նշած, ասենք, 17 միավոր հավաքածները։
Ստացվում է, ավելի բարձր միավորներ հավաքածները դուրս են մնացել բոլոր ֆակուլտետներից, իսկ ցածր միավոր ստացած, բայց հերթականությունը հաջող ընտրած դիմորդները ընդունվել են։
Սա, ըստ էության, հերթական անհաջող փոփոխությունն է ԿԳՄՍ ոլորտի կարգավորումներում։
Սա դեռ բավարար չէ, չընդունված դիմորդների ծնողներին ոչ մեկը պարզաբանում չի ներկայացրել և նրանք ստիպված բողոքի ակցիայի են դուրս եկել։
«Երկու օր է՝ զանգում եմ թեժ գիծ, մի շարք հարցերիս պատասխանները ստանալու համար, ավաղ չկա ոչ մի հիմնավոր պատճառ, այսօր ասացին` «գնա ԳԹԿ-ի հանձնաժողով, իրենք քո հարցին լուծում կտան», ուրեմն հանձնաժողով ասվածը մեկ մարդ է, որը լսելով հարցերը միայն ասում է «դե մենք ինչ անենք, հո մենք չենք ընդունել էտ օրենքները»։ Մեզ չեն թողել այլ տարբերակ, չկա մեկ իրավասու անձ, որը պատրաստ է լսելու իմ պես հարյուրավոր, եթե ոչ հազարավոր մարդկանց: Մեզ մնում է համախմբվել, մենք ենք մեր խնդրի լուծողը: Ամեն ինչ սկսվում է կրթությունից»,- ասացին նրանք։
Մանրամասն՝ տեսանյութում․