Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Տեղեկացրել էինք, որ առաջիկա օրերին սպասվում են ուժեղ շոգեր, ինչը պայմանավորված է նրանով, որ Իրաքի տարածքում գտնվող ջերմային ցիկլոնը շարժվում է դեպի հյուսիս: Ըստ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի կանխատեսումների` մինչև օգոստոսի 7-ը օդի ջերմաստիճանն օրական մեկ աստիճանով կբարձրանա:
ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանն այսօր լրագրողներին ասաց, որ հողօգտագործողներին պետք է հորդորի այգիներում բուժման աշխատանքներն իրականացնել առավոտյան և երեկոյան ժամերին: Իսկ ցերեկային ժամերին դրանք, ըստ փոխնախարարի, կարող են հակառակ էֆեկտն ունենալ:
«Իսկ եթե ցերեկային ժամերին հարկադրված պետք է այգիներում ինչ-ինչ աշխատանքներ կատարել, ապա անհրաժեշտ է անպայման սպիտակ գլխարկ ու հագուստ կրել: Հավաքած բերքը պետք է ստվերոտ վայրերում պահել` նկուղներում, կամ էլ կանաչ զանգվածով ծածկել, որպեսզի խուսափենք թունավորումներից: Այգիների ոռոգումն էլ պետք է գիշերային ժամերին իրականացնել, որպեսզի արդյունավետ լինի: Գաղտնիք չէ, որ ջրի պակաս ունենք, ուստի պետք է ջուրը խնայողաբար օգտագործել»,- ասաց Հարությունյանը:
Նա նշեց նաև, որ գյուղերում, որտեղ ոռոգման խնդիր կա, ջուրը նախ պետք է տալ բանջարաբոստանային բույսեր ունեցողներին, քանի որ շոգն առաջին հերթին հենց դրանք է վնասելու: «Պատրաստ լինենք վատին, սպասենք լավին»,- հավելեց փոխնախարարը: