կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-27 13:36
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էս ի՞նչ բան ա՝ հղի կինը մահացել ա, ուրիշը որ սենց բան աներ՝ ասֆալտին կփռեին․ քաղաքացի

Էս ի՞նչ բան ա՝ հղի կինը մահացել ա, ուրիշը որ սենց բան աներ՝ ասֆալտին կփռեին՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց մի քաղաքացի։

«Միայն երեկվա դեպքը, որ հղի կինը՝ 29 տարեկան, մեքենայի տակ է ընկել ու մահացել, կարելի է՞ր նույն րոպեին կանգնել, Փաշինյանի ավտոշարասյունը վրաերթի է ենթարկել 29 տարեկան հղի կնոջը, մահացել է, կորցրել է երեխային, չգիտենք ում վրա դա կսղագրվի, թեև ականտեսներ կան»,-ասաց կինը։

Նա նշեց նաև, որ երեկ մինչև գիշերվա 3-ը 7-8 պատգամավորներով, 3 դատապաշտպաններով չեն կարողացել մտնել Արաբկիրի քննչական բաժին՝ այցելելու ապօրինի ձերբակալված դաշնակցական երիտասարդներին։  

«Չի կարելի, մենք բոլորս արդեն հոգնել ենք, Տիգրան Ավինյանը, Ալեն Սիմոնյանը որ ասում են՝ ժողովուրդը հոգնել է, հիմա իսկապես հոգնել է ժողովուրդը, թողեք մեր մեր կյանքով ապրենք, մեր մահով մահանանք»,-ասաց քաղաքացին։

Մանրամասն՝ տեսանյութում․