կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-22 17:59
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները հանդիպում են ԿԳՄՍ փոխնախարարի հետ

Այսօր առավոտից բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության կարգից բողոքող դիմորդներն ու նրանց ծնողները բողոքի ակցիա էին իրականացնում ԳԹԿ շենքի մոտ, այնուհետև նրանք ԿԳՄՍՆ շենքի դիմաց էին։ 

Այս պահին ակցիայի մասնակիցները հանդիպում են ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանի հետ։

Հիշեցնենք՝ բողոքի ակցիայի մասնակիցները բողոքում են այն փաստից, որ նույնիսկ դրական միավորներ ստացած դիմորդները չեն ընդունվել համալսարան, ոչ առաջին հայտով, ոչ էլ մնացած հայտերով: Նրանք պատասխան են ստացել ԳԹԿ-ից, թե կարող են այլ համալսարանների թափուր տեղերի համար դիմել, բայց դիմորդները դժգոհում են՝ այդ համալսարանները պետական չեն:

Մանրամասները՝ ուղիղ հեռարձակմամբ.