Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Սահմանադրական դատարանի երկու դատավորի արձակուրդ չգնալու դեպքում ՍԴ-ում հնարավոր էր ապահովել քվորում, հետևաբար, Սահմանադրության փոփոխությունների արդյունքում չի առաջացել այս իրավիճակը, այլ երկու դատավորի արձակուրդ մեկնելու պատճառով՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Հանրային ծառայությունների միասնական գրասենյակի բացմանը, որի արդյունքում հնարավորություն կստեղծվի միասնական կենտրոնից ստանալու Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության, Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, Պետական եկամուտների կոմիտեի, Ազգային արխիվի, Սոցիալական ապահովության ծառայության, Միգրացիոն ծառայության, Կադաստրի կոմիտեի, Թաղման բյուրոյի, ինչպես նաև նոտարական ծառայությունների փաստաթղթերը։
Նա նշեց, որ ՍԴ-ում այսօր տիրող իրավիճակը ճգնաժամ չէ․ «Խնդրահարույց իրավիճակն առաջացել է այն պատճառով, որ երկու դատավոր որոշել է, որ պետք է մեկնի արձակուրդ»։
Առաջիկայում, նրա համոզմամբ, ոչ մի խնդիր չի առաջանա։
«Վստահ եմ, առաջադրումները շուտով կկատարվեն, բավական շուտ ժամանակահատվածում կարող ենք արձանագրել, որ Սահմանադրական դատարանը կգործի ամբողջական»,-ասաց նա։
Առաջինը ՍԴ դատավորի թեկնածու կառաջադրի ՀՀ կառավարությունը։ Թեկնածուները, նրա խոսքով, պետք է հնարավորինս անկախ անձինք լինեն և այնպիսի անձինք, որ կկարողանան ապահովել դատական համակարգի անկախությունը։ Անուններ տալ նախարարը չցանկացավ։
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրեց «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը։ Պաշտոնական տեղեկագրում հրապարակվելուց հետո այն ուժի մեջ կմտնի և ՍԴ 3 դատավորի պաշտոնավարումը կդադարեցվի, իսկ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը կպաշտոնավարի իբրև դատավոր։ Այս պահին Սահմանադրական դատարանում քվորումի բացակայության պատճառով նիստերը չեն կայանում։ Հուլիսի 7-ին չկայացավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով 300.1 հոդվածի սահմանադրականության հարցը որոշելու վերաբերյալ գործի դատաքննությունը։ Քվորումի բացակայության պատճառով չէին կայացել նաև հունիսի 30-ին նշանակված ՍԴ և աշխատակարգային նիստերը։
Մանրամասնէ տեսանյութում․