|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 416.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6098 |
| GBP | ⚊ | £ 486.75 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Հուլիսի 21-ին Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետ, գեներալ Կոնստանտինոս Ֆլորոսը Կիպրոսից շտապ վերադարձել է Աթենք, որտեղ նա մասնակցում էր կղզու՝ թուրքական ներխուժման տարելիցին։ Ֆլորոսը կիսատ է թողել այցը՝ կապված Հունաստանի ծովային տարածքը խախտելու Թուրքիայի սպառնալիքների հետ: Այս մասին տեղեկացնում է greekherald.com.au պորտալը:
Նախօրեին այդ տարածք է ժամանել թուրքական սեյսմիկ Oruç Reis- ը նավը՝ շրջափակելով Կաստելորիզո կղզուց հարավ-արևելք գտնվող ծովային հատվածը:
«Մենք կոչ ենք անում Թուրքիային անհապաղ դադարեցնել այդ ապօրինի գործողությունները, որոնք խախտում են մեր ինքնիշխան իրավունքները և խաթարում տարածքում խաղաղությունը և անվտանգությունը», - ասվում է հունաց ԱԳՆ հայտարարության մեջ:
Բողոքի նոտան ներկայացվել է Թուրքիայի արտգործնախարարությանը, ինչպես նաև տեղեկացվել են ՄԱԿ-ը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները, ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը: