կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-21 15:50
Արցախ

Իմ հրամանագրով Արթուր Օհանյանը հետմահու պարևատրվեց «Մարտական խաչ» I աստիճանի շքանշանով․ Արայիկ Հարությունյան

Իմ հրամանագրով Արթուր Օհանյանը հետմահու պարևատրվեց «Մարտական խաչ» I աստիճանի շքանշանով․ Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այսօր մի խումբ ընկերներով այցելել են իրենց մարտական ընկերոջ՝ Արթուր Օհանյանի շիրիմին և ծննդյան 45-ամյակի առթիվ հարգանքի տուրք մատուցել:

«Արթուրը 3-րդ մոտոհրաձգային գումարտակի 9-րդ վաշտի հրամանատարն էր, ով հայտնի էր «Փոքրիկ» մականունով: Բայց այն ոգին, որ Արթուրն էր կրում, ոչ միայն հզոր էր, ալյև՝ վարակիչ: Նրա անմիջական հրամանատարությամբ տղաները սխրանքներ էին գործում: Իսկ մարտերի մեծ մասն առաջնորդում էր չապաքինված վերքերով:

Արթո՛ւր ջան, կյանքիդ թելը կտրվեց, երբ դեռ 20 տարեկան էիր, երբ դեռ չէիր հասցրել ամուսնանալ ու վայելել ընտանիքի ու զավակի բերկրանքը: Բայց քո տեսակն անմահ է մեր շարքերում, քանի որ գենիդ կրողը քեզ ծնած հայ ժողովուրդն է:

Հիշատակդ անմար է մեր սրտերում…

Հ.Գ.Այսօր իմ հրամանագրով Արթուր Օհանյանը հետմահու պարևատրվեց «Մարտական խաչ» I աստիճանի շքանշանով»: