|
Փոխարժեքներ
10 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.89 |
| EUR | ⚊ | € 423.09 |
| RUB | ⚊ | ₽ 4.2891 |
| GBP | ⚊ | £ 492.6 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 27-րդ տարեդարձի կապակցությամբ Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում մայիսի 8-ին տեղի է ունեցել պարգեւատրման հանդիսավոր արարողություն:
Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած արիության ու խիզախության, Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման 27-րդ տարեդարձերի կապակցությամբ ՀՅԴ անդամ, Արցախյան շարժման ու պատերազմի ակտիվ մասնակից Կամո Մարտիրոսյանը հետմահու պարգեւատրվել է Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանով։