Բժիշկ-սեքսոլոգ ՆարինԷ Ներսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Հարգելիներս, տեսեք թե ինչ կարող է անել մեկ բառը։
Կոնվենցիաները դրանք բառակույտեր են, իսկ սեռականը շատ նուրբ թեմա է։ Երբ գա կիրառական մասը, վտանգները չափազանց մեծ են լինելու։ Երեք հարց կա, որոնց պիտի պատասխան տրվի։
Ով՞. ովքե՞ր պիտի երեխաներին կարդան այդ դասերը։ Արդյոք մանկական հոգեբաննե՞րը, ովքեր անցել են սեփական փսիխոանալիզը և զուրկ են սեռական բարդույթներից։ Արդյո՞ք մենք ունենք այդքան բարձր որակավորման մասնագետներ։ Բոլորս ենք հասկանում, որ ամենա լավ նյութը վատ մասնագետի ձեռքերում լավագույն դեպքում անօգտակար է, վատագույն դեպքում չարիք։
Ինչ՞ . ի՞նչ թեմաներ են ներառվելու այդ դասընթացներում։ Ի՞նչի մասին ենք մենք խոսելու մեր երեխաների հետ, սեքսի, թե սիրո։ Ծննդի հրաշքի, թե անցանկալի հղիության։ Արժեքների, թե բնազդների։
Ո՞ւմ հետ ենք խոսելու` Անհատի, թե դասարանի հետ։ Նույն տարիքի եւ սեռի երեխաների ընկալումները նույն ինտոնացիայով ասված բառի վերաբերյալ տարբեր են։ Այդ ընկալումները կախված են իր միջավայրից, ծնողներից ու հազար ու մի այլ հարցերից։ Արդյոք կարելի՞ է այդքան նուրբ թեման բոլորին նույն ձևով մատուցել:
Սրանք բոլորը հարցեր են որոնց պատասխանը պիտի տրվի։ Երեխաների հոգեբանությունը խաղալիք չէ, որտեղ կարելի է շտապել։
Բարի գիշեր»: