Twitter-ում իմ անունով կեղծ էջ կա, որը հայկական զինված ուժերի մասին ապատեղեկատվություն է տարածում. ՊՆ խոսնակ
ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը գրում է.
«Ուշադրություն
Հարգելի քաղաքացիներ, twitter սոցիալական ցանցում գործում է իմ անունով կեղծ էջ, որը տարածում է ապատեղեկատվություն հայկական զինված ուժերի մասին։ Խնդրում եմ report անել տվյալ էջը։