կարևոր
96505 դիտում, 1 տարի առաջ - 2023-08-07 17:28
Սփյուռք Արցախ

ԱՄՆ-ում հայերը բողոքի ակցիա են արել՝ Լաչինի միջանցքի բացման պահանջով

ԱՄՆ Գլենդել քաղաքում հայերը բողոքի ակցիա են անցկացրել՝ հաջակցություն Արցախի՝ Լաչինի միջանցքի բացման պահանջով։

Ակցիան մեկնարկել է ավտոերթով, հնչել են ելույթներ։ Այնուհետև նստացույց է տեղի ունեցել կոնգրեսական Ադամ Շիֆի գրասենյակի դիմաց։ Այս մասին հայտնում է ՀՅԴ անդամ, քաղաքագետ, իրավաբան Ռոբերտ Մարկարյանը, որը ևս մասնակցել է ակցիաներին։

 «Մենք ուզում ենք արթնացնել այստեղի քաղաքական գործիչներին, որպեսզի կատարեն այն խոստումները, որոնք տվել են մեզ։ Կոչ ենք անում այստեղի բոլոր հայերին միանալ մեզ։ Պահն օրհասական է, չգիտենք՝ վաղն Արցախը կլինի, թե՝ ոչ»,- նշել է Մարկարյանը՝ հավելելով․ «Իհարկե՝ բոլորի պետք է մեր պահանջները ներկայացվեն, բայց պահանջը լարժեք չի լինելու, եթե չզուգակցվի մեկ այլ պահանջով։ Այս արհավիրքի պատճառը Հայաստանի կառավարության շենքում նստող անձի հայտարարությունն է, որով Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս։

Մինչև այդ գլխավոր խնդիրը չի լուծվել, միջազգային հանրությունը չի կարող բան անել»։