|
Փոխարժեքներ
31 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպման ընթացքում ստորագրված հայտարարությունից ոչ մի կողմ շահող դուրս չեկավ. կարծում է քաղաքագետ Մանվել Սարգսյանը: Վերջինիս համոզմամբ`հանդիպման հիմնական նպատակը պատերազմը կանխելն էր:
Իսկ Կովկասյան լրատվամիջոցների ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը Սոչիում կայացած եռակողմ հանդիպումը համարում է բանակցային գործընթացը շարունակելու մասին պայմանավորվածություն:
Անդրադառնալով ադրբեջանական կողմի` հանդիպումից ունեցած սպասելիքներին` Սերգեյ Մինասյանն ասաց, որ Ադրբեջանում չեն մեկնաբանում Սոչիի հանդիպումը, «ձեւացնում են, թե ոչինչ չի եղել»: Այս փաստը, քաղաքագետի համոզմամբ, խոսում է այն մասին, որ Բաքվի սպասելիքները հանդիպումից չեն արդարացել: