|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Ռուսաստանը մեղավոր է մարդու իրավունքների համաշխարհային ճգնաժամի մեջ. հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հուլիսի 16-ին կայացած ելույթում:
Նա թվարկել է այն երկրները, որտեղ, նրա կարծիքով, անընդհատ տեղի են ունենում մարդու իրավունքների կոպիտ խախտումներ:
Ռուսաստանը և Չինաստանը գտնվում են «շատ երկար ցուցակում», որն իր մեջ ներառում է Նիկարագուան, Զիմբաբվեն, Մյանմարը, ինչպես նաև Հյուսիսային Կորեան, Իրանը և Վենեսուելան:
Բացի այդ, Պոմպեոն ասել է, որ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը «գործում է ի շահ բռնակալների»՝ ակնհայտորեն լռելով կոպիտ խախտումների մասին:
«Միջազգային քրեական դատարանը թիրախավորում է ամերիկացիներին և իսրայելացիներին, այլ ոչ թե աշխարհի այաթոլլաներին», նշել է Պոմպեոն։
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ը հուլիսի սկզբին ԱՄՆ-ի կողմից իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը միջազգային նորմերի խախտում էր հայտարարել, ինչը զայրացրել էր ԱՄՆ վարչակազմին։