կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-16 14:12
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չենք ունեցել ո՛չ վիրավորներ, ո՛չ զոհեր այս գիշերվա մարտական գործողությունների ընթացքում․ Արծրուն Հովհաննիսյան

Այս գիշերվա մարտական բավականին լարված գործողությունների ընթացքում չենք ունեցել ո՛չ վիրավորներ, ո՛չ զոհեր՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՀ ՊՆ տեղեկատվական շտաբի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը։

«Ընդհանուր ռազմական գործողությունների ընթացքում մեր ունեցած 10 վիրավորների մասով իրավիճակը չի փոխվել․ մեկ վիրավորի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, 5-ի վիճակը՝ միջին ծանրության է, մյուսների վիճակը թեթև է»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը։

Տեխնիկայի մասին նա ասաց, որ ադրբեջանական առնվազն մեկ զրահատեխնիկա՝ հավանաբար տանկ կամ ծանր զրահատեխնիկա, այս գիշեր խոցվել է մեր կողմից, բայց դիտարկվող հատվածում կան ծխի հետքեր և հնարավոր է մի քանի այլ տեխնիկա էլ է խոցվել։

«Դիտարկվող կորուստները կարող են մոտենալ 1-2 տասնյակի, բայց հստակ չեմ կարող ասել, սպասենք հակառակորդի հաստատմանը, թեև գիտենք նրանց ստելու աստիճանը», - ասաց Արծրուն Հովհաննիսյանը։

Արդեն մի քանի օր՝ ՏԻՄ-երի, զորամասերի մոտ հավաքվում են քաղաքացիներ, հիմնականում՝ նախկին ազատամարտիկներ, զինվորականներ, բժիշկներ, ովքեր իրենց պատրաստակամությունն են հայտնում մեկնել սահման՝ նշեց նա, վերահաստատելով, որ կամավորականների աջակցության կարիքն այս պահին չկա, զինված ուժերն իրենց խնդիրը կատարում են. «Այս հարցով այսօր կլինի ՊՆ-ի հայտարարությունը»:

Մանրամասն՝ տեսանյութում․