Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր՝ հուլիսի 13-ին, Մասիսի ոստիկանական բաժին են բերման ենթարկվել ՎԵՏՕ և Ադեկվադ նախաձեռնության անդամները։
«Ինձ ապօրինի են բերման ենթարկել»,- Մասիսի ոստիկանական բաժնից դուրս գալով Yerkir.am-ին ասաց ակցիայի աջակից, ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանն ու պարզելով ձեռքի ափում խնամքով պահված խաչե կախազարդն ասաց. «Ուզում եմ առանձին շնորհակալություն հայտնել այն ոստիկանին, որը խաչը գետնից վերցրեց և ոստիկանական բաժանմունքում տվեց ինձ: Ուզում եմ առանձնակի զգուշացնել այն ոստիկանին, ով այդ խաչը պոկեց, ու իր հրաման տվողին՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այս ամենի համար պատասխան են տալու: Այս ամենն ունենալու է իր հետևանքները, ոչ մի բան ու ոչինչ չի մոռացվելու, այն ինչ արել են, ամեն ինչի համար հատ առ հատ պատասխան են տալու և մենք ազգային հարցերի, ազգային խնդիրների դաշտում զիջելու ու նահանջելու ոչինչ չունենք: Այն խրամատը, որը փորել են մեր ու իրենց մեջ, մենք այդ խրամատում կանգնած ենք: Իսկ իրենք, իրենց փորած այդ «խրամատի» տակ բարոյական ու քաղաքական դիակներ են դառնալու»:
Հիշեցնենք՝ ոստիկանության ծառայողներն ավելի վաղ թույլ չտվեցին վերջիններիս ավտոերթ իրականացնել դեպի Երևան։ Առավոտյան նախատեսվում էր ավտոերթը սկսել Խոր Վիրապ վանական համալիրից, բայց ակտիվիստները բերման ենթարկվեցին ոստիկանության Արտաշատի բաժին: Սակայն, երբ բերման ենթարկվածներն ազատ արձակվեցին, ավտոերթը կրկին շարունակվեց ոստիկանության Արտաշատի բաժնի մոտից, բայց այս անգամ էլ ոստիկանները փակեցին ճանապարհը եւ բերման ենթարկեցին ակտիվիստներին Մասիսի բաժանմունք։ Բերման ենթարկվածների թվում էին նաև Կոնստանտին Տեր- Նակալյանը և ակցիայի մյուս մասնակիցները։ Նշենք՝ ավտոերթն իրականացվում էր ընդդեմ արտակարգ դրության երկարաձգման, «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան դպրոցական ծրագրերից հանելու և ազգային արժեքների դեմ իրականացվող քաղաքականության։
Մանրամասները՝ տեսանյութում.