|
Փոխարժեքներ
10 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Այսօրվանից Վրաստանում կթույլատրվեն մշակութային միջոցառումները բաց երկնքի տակ:
Ինչպես հուլիսի 9-ին կառավարության նիստում հայտարարել էր Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան, երբ ներքին զբոսաշրջությունը գնալով դառնում է արդիական, մշակութային միջոցառումների՝ բաց երկնքի տակ անցկացումը կարևոր նշանակություն ունի:
«Վրաստանի կառավարությունը մեկ այլ որոշում կայացրեց, որ երկուշաբթի օրը` հուլիսի 13-ին, մշակութային միջոցառումների արգելքը հանվում է: Կարծում եմ, հատկապես հիմա՝ ամռանը, երբ ներքին տուրիզմը գնալով դառնում է արդիական, շատ կարևոր է:
Բոլոր միջոցառումները, որոնք ունեն տարբեր ծանրաբեռնվածություններ, կթույլատրվեն: Օրինակ՝ վերջերս կինոլոգիայի մեծ պահանջարկ է առաջացել: Իհարկե, մենք պետք է նաև օգնենք մեր չորս ոտանի ընկերներին, նրանց հնարավորություն ընձեռենք նորմալ ցուցահանդեսներ անցկացնել», - ասել է Գեորգի Գախարիան: